Խաղաղության անհասկանալի համաձայնությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի սահման» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն, «Պահեստազորի զինծառայողների միություն» ՀԿ նախագահ Գևորգ Հովհաննիսյանը, որի հետ խոսեցինք նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության վավերականության հիմնախնդիրներից։ Որքանո՞վ են հստակ այդ հայտարարության դրույթները և արդյո՞ք անորոշ ձևակերպումները շահարկման առիթ չեն տալիս՝ ամեն օր նորանոր տհաճ իրողությունների առաջ կանգնեցնելով հայ ժողովրդին։

Վերջին տվյալներով, ադրբեջանական գերության մեջ առնվազն 60 զինծառայող և 40 քաղաքացիական անձինք են պահվում։ Ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում լուծել ռազմագերիներին վերադարձնելու հարցը՝ այն դեպքում, երբ դա հայտարարության պարտավորություններից է։

Մանրամասները՝ տեսանյութում