Ինչո՞ւ էին քիչ առաջ Հերացի փողոցով Մյասնիկյան պողոտա բարձրացող շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ
Դեռ քաղաքապետ Հայկ Մարության, դեռ Երևանի քաղաքապետարանի “Շտապբուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով Մյասնիկյան պողոտա բարձրացող շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ:
Հ.Գ. Քիչ առաջ Թագուհի Ստեփանյանն ինձ տեղեկացրեց, որ դրանք իրենց մեքենաները չեն եղել: Թե ո՞ր հիվանդանոցներինն են եղել` սպասում եմ քաղաքապետի և առողջապահության նախարարի պարզաբանմանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։