ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պահանջում են ԼՂ տարածքից դուրս բերել վարձկաններին

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջիններս պահանջել են՝ ԼՂ-ից անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նաև Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում կնքել երկարաժամկետ և հուսալի խաղաղության պայմանագիր: Հայտարարության մեջ ընդգծվում է ԼՂ-ում մարտերի կանխման հարցում ՌԴ երաշխիքների կարևորությունը: