44 օր տևած և հազարավոր զոհերով ուղեկցված արյունալի պատերազմը չի դարձրել Արցախյան հակամարտությունը գերակա խնդիր ԵԱՀԿ տարածքում, ինչը ԱԳՆ-ի ու գործող կառավարության իմպոտենցիայի արդյունք է

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Այցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո և կարևոր էր հասկանալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս միջազգային կառույցում ինչպիսին են տրամադրությունները և ինչ է արել հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։

Հիմնական դերակատարների ելույթների ամփոփելով՝ կարևոր եզրահանգումները  հետևյալն են։

  1. Անգամ 44 օր տևած և հազարավոր զոհերով ուղեկցված արյունալի պատերազմը չի դարձրել Արցախյան հակամարտությունը գերակա խնդիր ԵԱՀԿ տարածքում։ Կրկին առավել առաջնահերթ էին Բելառուսն ու Ուկրաինան, և սա Հայաստանի ԱԳՆ -ի հերթկան ձախողումն է։
  2. Արևմտյան ներկայացուցիչները, որևէ լուրջ դերակատարություն չունենալով պատերազմի ընթացքում, մի կողմից ողջունում են հաստատված զինադադարը, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական խանդից դրդված, բարձրաձայնում են բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում խնդրի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին։
  3. Արտասահմանցի մասնակիցներից որևէ մեկը այդպես էլ չխոսեց պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների, իսլամիստ զինյալների, արգելված զինատեսակների և այլ աղաղակող գործողությունների մասին, ինչը կրկին ապացուցում է, որ Հայատասնի այտաքին քաղաքականությունը տապալված է և միջազգային կառույցները անարգել առաջնորդվում են «Победителей не судят» սկզբունքով։
  4. Որևէ լուրջ անդրադարձ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ռազմագերիների, զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման խնդիրներին չեղավ, ինչը նույնպես ԱԳՆ-ի ու գործող կառավարության իմպոտենցիայի արդյունք է։
  5. ՌԴ ԱԳ նախարարը հպանցիկ անդրադարձավ Արցախյան խնդրին և դիվանագիտորեն հընթացս հիշատակեց ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ կերպ ընգծելով, որ Ռուսաստանը շարունակելու է առաջին ջութակ մնալ կարգավորման գործընթացում։
  6. Դե Ադրբեջանի և Թուրքիայի նախարարների զավեշտալի ցինիկ ելույթների և երջանիկ դեմքերի մասին չասեմ…
  7. Թուրքիայի նախարարի խոսքից, ով զուգահեռներ տարավ Ղրիմի և Արցախի միջև, խոսեց Ղրիմում մարդու իրավունքների և ղրիմյան թաթարների խնդիրների մասին, ակնհայտ դարձավ, որ պատեհ պահին ռուս-թուրքական հակամարտության հաջորդ ճակատը Ղրիմն է։

Հայաստանի նախարարի ելույթից հետո կանդրադառնամ նաև իրեն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից