Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Այսպիսով, առայսօր Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 147 636  դեպք: Նախօրեին ապաքինվել է 2 947 բուժառու, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 124 568:

Կորոնավիրուսից մահացել է ևս 45 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 387:

Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 50 544-ը:

Ստացիոնար հսկողության տակ է 6 561 բուժառու, կովիդ-հյուրանոցում՝ 3 867-ը, բնակարանային բուժում է ստանում 11 227 մարդ: