ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելն է կանգնած իրանցի գիտնականի սպանության հետևում. CNN

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Իսրայելն է կանգնած իրանցի միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետևում: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Իսրայելը երկար ժամանակ «որս է արել» այդ գիտնականի դեմ: Սովորաբար, հրեական պետությունը տեղյակ է պահել ԱՄՆ վարչակազմին նմանօրինակ նախապատրաստվող ակցիաների մասին: Այս մասին ասելով՝ պաշտոնյան չի մասնավորեցրել՝ արդյոք այս անգամ էլ է այդպես վավել, թե ոչ:

Վերջինս հրաժարվել է հստակեցնել՝ իմացել է արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆախրիզադեի դեմ նախապատրաստվող հարձակման մասին, թե ոչ և արդյոք հավանություն է տվել ամերիկյան կողմի աջակցությանն Իսրայելին: