Վլադիմիրիչը Վովաևիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին՝ հետագայում քիչ ծեծ ուտելու հույսեր

Զարմանալի է, որ Նիկոլի թիմն ոգեւորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։

Անկեղծ ասած եւ ոգեւորվողները, եւ հուսահատվողներն իրար արժանի են։ Հպատակների մտածողություն է, ինչ արած։

Վլադիմիրիչը Վովաեւիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին, հետագայում, քիչ ծեծ ուտելու հույսեր։

«Խիզախություն» բառի իմաստն էլ բացատրեմ նրանց, ովքեր դա չեն հասկացել։ Նրանց խիզախությունն արտահայտվել է հայ ժողովրդի շահերի դեմ գնալու մեջ, այսինքն խիզախ քայլ են արել մեր դեմ, հո Ադրբեջանի դեմ չի իրենց խիզախությունն արտահայտվել։

Նման գովեստից իրենցքայլականները պետք է գետինը մտնեին, այլ ոչ թե ոգեւորվեին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։