Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ մամուլի ասուլիսի ընթացքում․Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ, «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan, այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում:

Սիրով՝ ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»