Անպատժելիությունը մահաբեր չարիք է պետության համար (տեսանյութ)

LIVEnews.am- ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Համահայակական ազգային համաձայնություն» շարժման  հիմնադիր և համակարգող, մշակութաբան, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ Արթուր Արմինը։ «Համահայկական ազգային համաձայնությունը» հայտարարություն է տարածել, որում նշված է՝ ՀՀ վարչապետի ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը կարող է դիտարկվել միմիայն որպես ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, բայց ոչ ավելին։ ՀՀ-ի համար այն չի կարող լինել պարտադիր կատարման փաստաթուղթ, քանի որ չի անցել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված վավերացման ընթացակարգերով։

ՀԱՀ-ի կարծիքով՝ 2020 թվականին Արցախի բանակին դավադրաբար պարտություն պարտադրելու համար ՀՀ վարչապետը և իշխանության մեջ գտնվող բոլոր պատասխանատու անձինք, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի իշխող կուսակցության պատգամավորական խմբակցության բոլոր անդամները պետք է կրեն պատասխանատվություն դատարանի առջև։ Պետության համար փլուզման վտանգ է ներկայացնում մահաբեր ամենաթողությունը՝ «կարմիր գծերի» բացակայությունը։ Այսօրվա հրամայականն է՝ օ՛ր առաջ ՀՀ վարչապետի և իր թիմի հեռացումը իշխանությունից։

ՀՀ վարչապետը պետք է դատվի ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ՀՀ իշխանությունը բռնի կերպով զավթելու, օտար երկրների ուժերին սպասարկելու, ազգին մոլորեցնելու և դավաճանության հոդվածներով, իսկ մյուսները՝ նրան աջակցելու համար։

ՀԱՀ-ը հայտարարում է, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու միակ երաշխիքը՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կողմից Նժդեհականության հիմքով ազգային գաղափարաբանությամբ ազգային պետություն կառուցելու հայեցակարգի որդեգրումն է։

Մանրամասները՝ տեսանյութում