Պուտինը կոչ է արել օգնել ԼՂ մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց

Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում:

«Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված՝ ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությամբ»,- ասել է նա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում:

Պուտինն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, որոնք թեև բարդ էին, սակայն անհրաժեշտ էին ժողովրդի համար:

«Իսկապես, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, սակայն Հայաստանի ժողովրդի համար՝ անհրաժեշտ»,- նշել է Պուտինը:

«Եռակողմ հայտարարությունը հետևողական կերպով իրականացվում է, շփման գծի երկայնքով տեղակայված են խաղաղապահներ»,-ընդգծել է Պուտինը: