Հերիք է կառչեք աթոռից, զբաղվեք այդ խնդրով ու լուծեք այն

Արդեն 22 օր է անցել «կապիտուլյացիայի» ստորագրման ակտի կնքումից, բայց «անմեղսունակների ռեժիմը» մատը մատին չի տվել  պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ։

Նույն անպատասխանատու վիճակն է նաև անհետ կորած զիվորների, սպաների ու կամավորների հարցում։

Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն , զբաղված է իր աթոռը պահելով։

Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում եւ ինչ է արվում այդ կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ։

Հերիք է կառչեք աթոռից, զբաղվեք այդ խնդրով ու լուծեք այն։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից