Եռակողմ համաձայնության բովանդակությունը առ ոչինչ է, իրական բովանդակությունը հետևյալն է․․․

Ալիևը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ոչ թե մեկ, այլ երկու ճանապարհի շուրջ են պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Այս փաստը, Դադիվանքը, Բերձորը, Լաչինի միջանցքը, Սոթքը և շարունակական մյուս զավթումները արձանագրում են․ եռակողմ համաձայնության բովանդակությունը առ ոչինչ է։

Իրական բովանդակությունը հետևյալն է․ հայկական զորքերը դուրս են գալիս, իսկ Իլհամ Ալիևը պայմանավորվում է Վլադիմիր Պուտինի, Ռուստամ Մուրադովի, Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հետ, կամ ոչ մեկի հետ էլ չի պայմանավորվում, այլ իր զորքերը մտցնում է ամեն տեղ, որտեղ ազատ է, որտեղ հայկական զորքեր չկան։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից