Վախը և ատելությունը դավաճանների որակներից է

Վախը և ատելությունը դավաճանների որակներից է։ Վախը և ատելությունը շատ «ուժեղ զգացմունքներ» են։ Դրանք եսասիրության, նեղմտության, փոքրոգիության, ագրեսիվության, դաժանության, ապօրինության, նենգության, կեղծարարության, ստախոսության, բանսարկության «ծնողներն են»։

Վախը և ատելությունը «ստիպում են» ձերբակալել, սպառնալ, արկածախնդրությունների գնալ, նախահարձակ լինել, բանսարկությամբ վնասել, հեղինակազրկել և պախարակել։

Վախն ու ատելությունը սատանայից են։

Սերն ու համերաշխությունն Աստծուց։

Թող շատ արագ կարողանանք ձերբազատվել 2018թ.-ից մեր երկիր մուտք գործած ու ծանրացած այս նեռ մթնոլորտից։ Եվ թող Աստծո կամոք ու օրհնությամբ գտնենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության, բարության և արարչագործության՝ մեզ հարիր մթնոլորտը։ Այդժամ կվերականգնվի հույսի և լույսի  ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ։

Հավերժ փառք ու անմար հիշատակ մեր նահատակված Հերոսներին։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից