Կարո՞ղ է լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բռնապետը վաղն էլ «մեծահոգաբար» մեզ «թույլատրի» ցանկության դեպքում երթևեկել կան չերթևեկել Աբովյան փողոցով

Բաքվի բռնապետը այսօր լկտիորեն հայտարարել է՝ «․․․ և եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին»։Խոսքը նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարության համաձայն Հայաստանի տարածքով Նախիջևանը «մայրցամաքային» Ադրբեջանին միացնելիք միջանցքի մասին է։

Այսինքն, ըստ էության, նա «շռայլ պարգև է» անում մեզ մեր իսկ տարածքով ինչ-որ միջանցքի միանալու Հայաստանի հնարավորությունը չբացառելով։ Մինչդեռ Հայաստանի իբր իշխանությունների կողմից այս հարցով խայտառակության հետ սերտ աղերսներ ունեցող քար լռություն է։

Կներեք, իսկ կարո՞ղ է լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բռնապետը վաղն էլ «մեծահոգաբար» մեզ «թույլատրի» ցանկության դեպքում երթևեկել կան չերթևեկել Աբովյան փողոցով։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։