Ի՞նչ են առաջարկում ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործինչները․ վերադա՞րձ դեպի ԽՍՀՄ

Փաստացի ի՞նչ կարգավիճակ ուներ Հայաստանը ԽՍՀՄ կազմում։ Ինչպե՞ս հնարավոր դարձավ ապահովել բնակչության մոտ 8 անգամ, իսկ արդյունաբերության, գիտության, կրթության, առողջապահության շեշտակի աճ։ Քանի՞ բարձրաստիճան ազգությամբ հայ կար Մոսկվայում, որոնք կամ որոշումներ կայացնողներ էին կամ ազդում էին որոշումների վրա և ապահովում էին ներդրումների մուտքը Հայաստան։ Հայերը նման հեղինակություն և ազդեցություն ԽՍՀՄ-ում վաստակել էին նաև Հայրենական մեծ պատերազմում ունեցած իրենց ավանդի համար։

Վերոգրյալ հարցերին պատասխանելով կարող ենք վստահաբար ասել, որոնք մենք՝ հայերս ԽՍՀՄ կառավարման մեջ ունեինք մեր զգալի մասնաբաժինը և ԽՍՀՄ կազմում ամենևին խեղճ հանրապետություն չէինք։ Մյուս ժողովուրդները ևս ունեին իրենց մասնաբաժինները։

Այսինքն մենք մեր ներդրումն էինք ունենում ԽՍՀՄ գոյության և զարգացման ապահովման մեջ և օգտվում էինք նաև այդ հսկայական և հարուստ պետության ռեսուրսներից ի շահ մեր ժողովրդի։ Այսինքն ԽՍՀՄ կազմում մենք ձեռք բերեցինք այն, ինչը կորցրեցինք վերջին 29 տարիների ընթացքում։

Այստեղից հետևություն, որ ազգի պահպանումն ու պետության զարգացումն են առաջնահերթ և նպատակ, այլ ոչ թե օրինակ պետության ստատուսը։ Այսինքն պետության այս կամ այն ստատուսը ընտրվում է որպես միջոց ազգի պահպանումն ու զարգացումը ապահովելու համար, այլ ոչ թե ըստ ցանկության և որպես ինքնանպատակ, հատկապես, եթե այդ ստատուսը հակառակ ազդեցություն է ունենում։ Եվ ազգի պահպանումն ու զարգացումը ապահովելու և սպառնալիքների դիմակայելու համար, ժամանակի ընթացքում, պետության կարգավիճակը ևս կարող է փոխվել ըստ անհրաժեշտության։

Վերջերս ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործինչների կողմից հաճախ են լսվում Հայաստանին ուղղված առաջարկներ Ռուսաստանի հետ միասին միութենական պետություն կազմելու մասին։ Արևմուտքի 5-րդ շարասյունը մանիպուլացնում է այդ միտքը, ասելով, որ խոսքն իբր վերաբերվում է Ռուսաստանի կազմ մտնելուն։ Ով նման բան ասեց, ապա նա կամ չի հասկանում կամ զբաղված է մանիպուլյացիայով։ Խոսքը միութենական պետության կազմ մտնելու մասին է, այլ ոչ թե Ռուսաստանի։

Օրինակ ես դեմ չէի լինի, եթե Հայաստանից այդ միութենական պետության օրենսդիր և գործադիր մարմիններում, ռազմական գերատեսչություններում, հատուկ ծառայություններում, ֆինանսական կառույցներում որոշումներ կայացնող բարձրաստիճան հայ պաշտոնյաներ լինեին։

Ասածս իհարկե բոլորովին չի նշանակում վերադարձ դեպի ԽՍՀՄ, այլ նշանակում է նոր մի կազմավորման ստեղծում, որտեղ հաշվի կառնվեն և կշտկվեն նաև բոլոր ԽՍՀՄ սխալները։ Ինչպես ասել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Նա ով չի զղջում ԽՍՀՄ փլուզման համար նա չունի սիրտ, ով ցանկանում է ԽՍՀՄ-ը նույնությամբ ետ բերել՝ նա չունի գլուխ»։

Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից։