Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի․ Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր անցնցում

Այս պահի դրությամբ կա բերման ենթարկված 35 անձ՝ Նոր Նորքի, Կենտրոնի,Քանաքեռ-Զեյթունի և Էրեբունու ոստիկանական բաժանմունքներում: Պահանջը նույնն է՝ վարչական տուգանք ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասով։

Ոստիկանությունը ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, կադրերից երևում է, որ բռնության է ենթարկվել «Երկիր Մեդիայի» օպերատորը:

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի:

Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր անցնցում:

Մենք կորցնելու Հայրենիք չունե՛նք, ժողովրդին հնարավորություն տուր փրկել սեփական արժանապատվությունը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից։