Նիկոլի ժողովրդավարությունը` պոռնիկ, որը փորձում է կույս ձևանալ (մաս 4)

Սկիզբը` այստեղ

Դավաճան Նիկոլը, ինչպես արդեն նշել ենք, դեռ 2020թ. սեպտեմբերի 27-ին իմանալով, թե ինչ է ծրագրել և ինչ է ծրագրված, ինչպես և ինչ արդյունքներով է ավարտվելու պատերազմը, իր հանցավոր վարչախմբի հետ միասին հանրային դժգոհության ալիքը զսպելու, ընդդիմադիրների և անհնազանդների նկատմամբ իրենց կամակատար իրավապահ մարմիններով, ՀՀ օրենսդրության ոտնահարմամբ, քրեական գործեր սարքելու, պատժելու, ճնշելու և այդպիսով իրենց իշխանությունը գրեթե ամեն կերպ, ամեն գնով պահելու կամ ապահովագրելու նպատակով, «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ կետով արգելել են նաև ՀՀ-ում հավաքների կազմակերպումը, անցկացումը ու դրանց մասնակցությունը:

Ընդ որում, վերոնշյալ արգելքը սահմանել են ՀՀ Սահմանադրության, ՀՀ ստորագրած, վավերացրած համապատասխան միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև ՀՀ համապատասխան օրենքների բազմաթիվ դրույթների կոպիտ խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ կամ չարաշահմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 309-րդ և 308-րդ հոդվածներ):

Գոյություն ունեն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիմքով ձևավորված՝ հավաքների ազատության սահմանափակման վերաբերյալ միջազգային փորձ և միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային մարմինների պրակտիկա:

Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ժամանակին հավաքների ազատության իրավունքից լայնորեն օգտված ու նշված իրավունքը մինչև իսկ չարաշահած Փաշինյանը հավաքների ազատությունն արգելող ՀՀ կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշումից առաջ անտեղյակ է եղել վերոնշյալ փորձին ու պրակտիկային, ապա դրանց անտեղյակ չեն եղել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանը և Փաշինյանին ենթակա համապատասխան այլ պաշտոնյաներ, որոնք ժամանակին բոլորը պատասխան են տալու օրենքի առջև:

Ինչպես նշված է մի խումբ քաղաքական գործիչների կողմից օրերս ՀՀ վարչական դատարան ներկայացված ու դատարանի կողմից վարույթ ընդունված դիմում, «Ֆրանսիայի պետական խորհրդի դատարանը՝ «Ligue des droits de l’homme» բողոքի հիման վրա 2020 թ. հունիսի 12-ի թիվ 440846, 440856, 441015 որոշումներով արձանագրել է, որ եթե առանձին դեպքերում պահպանվում են լիազոր մարմնի կողմից ներկայացվող որոշակի պահանջներ, ապա հավաքների ազատությունը չի կարող  սահմանափակվել, եթե հավաքին մասնակիցների թիվը չի գերազանցում 5000-ը»:

Դիմումում նշված է նաև Գերմանիայի Սահմանադրական դատարանի 16/03/2020թ նույնաբովանդակ որոշման մասին, ըստ որի, ոչ բոլոր հավաքներն են ենթակա սահմանփակման կամ կասեցման, միաժամանակ ընգծվել է, որ անգամ համավարակի պայմաններում կանխարգելիչ միջոցառումներով (դիմակի առկայության և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում) սահմանված պայմանների պահպանման դեպքում հավաքների ազատությունը չպետք է սահմանափակվի:

Դիմումատուները նշել են նաև տվյալ խնդրի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին.

«Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը՝ Վենետիկի հանձնաժողովը, իր 1/07/2014թ խորհրդատվական կարծիքի մեջ միանշանակ ամրագրել է, որ ներպետական օրենսդրությամբ հստակ պետք է նախատեսվեն հավաքների ազատության իրավունքի ղեկավար սկզբունքները, որոնցից հատկապես առանձնացվում են՝

– հավաքների իրականացման թույլատրելիության կանխավարկածը,

– խաղաղ հավաքները պաշտպանելու պետության պարտականությունը,

– համաչափությունը։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝  «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի» գործի 17.07.2008 թ վճռով արձանագրել է, որ «… հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկը, իսկ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայով  երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից»:

«Մկրտչյանն ընդդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 11.07.2007 թվականի վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետության կողմից միջամտությունը  հավաքների ազատության իրավունքին կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար: Դատարանը նաև նշել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածում առկա «օրենքով նախատեսված» արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որ վիճարկվող միջոցառումն ունենա որոշակի հիմնավորվածություն ներպետական օրենսդրության մեջ, այլև այն  վերաբերի քննարկվող օրենքի որակին: Օրենքը պետք է մատչելի լինի բոլոր նրանց համար, ում այն վերաբերում է, ձևակերպված լինի բավարար ճշգրտությամբ, որպեսզի հնարավորություն տա նրանց, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի առկայության պայմաններում, ողջամտության սահմաններում կանխատեսել, թե տվյալ պայմաններում ինչ հետևանքներ կարող է ունենալ կոնկրետ գործողության կատարումը»։

Հիշյալ դիմումում առկա մեկ այլ փաստարկման համաձայն` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի զեկույցում նշվում է, որ պետությունը պարտավոր է ապահովել հավաքների ազատության իրավունքի իրացումը բոլորի կողմից` կանանց, երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, օտարերկրացիների և այլ անձանց կողմից, այլ կերպ ասած` երաշխավորել այս իրավունքի իրացումն առանձ որևէ խտրականության, ինչպես նաև երաշխավորել, որ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերը նախատեսված լինեն օրենքով, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում և չվնասեն բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության սկզբունքները։

«Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ հավաքների ազատությունը «իրացման‰ իրավունք» է, առանց որի, չի կարող երաշխավորվել ՀՀ Սահմանադրության մի շարք այլ հոդվածների դե ֆակտո իրականացումը, որոնցից ամենաակներևը, թերևս, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված կարծիքի արտահայտման ազատությունն է,- նշված է ՀՀ վարչական դատարան ներկայացված դիմումում:- Արգելելով նշված քաղաքական իրավունքը, հանրային իշխանություններն անխուսափելիորեն, կամա թե ակամա, սահմանափակում են այնպիսի իրավունքներ, որոնք որևէ աղերս չունեն կառավարման հատուկ ռեժիմների հետ։

Հավելենք, որ վիճարկվող իրավական ակտում հիմնավորումների բացակայությունը հակասում է նաև ԵԽ Նախարարների կոմիտեի 2004 թ. դեկտեմբերի 15-ի թիվ (2004)20 բանաձևի 34-րդ կետով ամրագրված դրույթին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի դրույթների խախտման։ Ընդ որում, խոսքն այն դրույթների մասին է, որոնք գործում են անմիջականորեն՝ հանձինս ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (ընդգծումը մերն է)»։

Դիմումատուների եզրակացությունը. միջազգային իրավական փաստաթղթերի հետ համադրելիս, վիճարկվող իրավադրույթների վերլուծությունը առավել ակնառու է դարձնում դրանց հակասությունը միջազգային իրավական չափանիշների հենքով ընդունված ազգային օրենսդրական ակտերի հետ։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան