Արցախում ձյան մեջ խցանված ավտոբուսի ուղևորները տարհանվել են ռուս փրկարարների օգնությամբ

Արցախում լեռնային ճանապարհի ձյան մեջ խցանված ավտոբուսի ուղևորները տարհանվել են ռուս փրկարարների օգնությամբ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝  վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությանը:

«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ խմբավորման ուժերի կողմից տարհանվել է տեղահանվածներին տեղափոխող ավտոբուսը: Նրանք վերադառնալիս են եղել Ստեփանակերտ և Լաչինի միջանցքի Շուշի-Գորիս լեռնանցքի հատվածում խցանվել են՝ հայտնվելով ձյան մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավտոբուսում 42 մարդ է գտնվել, այդ թվում՝ 8 երեխա: Վարորդը թեթև վնասվածք է ստացել, վերջինիս բուժօգնություն է տրամադրվել: Այլ տուժածներ չկան: Ավտոբուսն ուղեկցել են մինչև Ստեփանակերտ: