Ադրբեջանը Թուրքիային խնդրել է օգնություն ցուցաբերել՝ Ղարաբաղում ականազերծման հարցում

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծումը կանցկացնեն թուրք զինվորականները, այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Թուրքիայի ԶՈՒ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը վնասազերծելու մասնագետները սկսել են օգնություն ցուցաբերել ադրբեջանական բանակին։ Թուրք ռազմական մասնագետները կիրականացնեն այդ տարածքների ականազերծման և մաքրման աշխատանքներ պայթուցիկ սարքերից, ինչպես նաև կկազմակերպեն ուսումնական պարապմունքներ մեր ինժեներական ստորաբաժանումների համար», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: