ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավորները հանդիպման հրավիրվել են դատական դեպարտամենտի միջոցով։ Քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու կողմից առաջարկը մերժելու մասին ավելի վաղ արդեն հայտնել ենք, բայց ավելի ուշ պարզվեց, որ հանդիպմանը ներկա չեն գտնվել նաեւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը։