Այս 20 օրվա մեջ անեծք չի մնացել, որ չհնչի քո և տոհմածառիդ հասցեին, հայհոյանք չի մնացել, որ չզրնգա քո ականջներում․ Աշոտյան

Գիտեմ, կարդում ես…

Այս 20 օրվա մեջ անեծք չի մնացել, որ չհնչի քո եւ տոհմածառիդ հասցեին, հայհոյանք չի մնացել, որ չզրնգա քո ականջներում որպես ազգիս կողմից հավաքական սեռապատիժ։

Դու տվայտվելու ես, տառապես, տանջվես, ոստիկաններ լցնես փողոցները, մարդկանց լցնես ոստիկանական ավտոները, պետական փողերը լցնես գրպաններդ։

Բայց 5 000 հոգու արյունը փորդ լցնել չես կարող։ Կորսված հայրենիքը սղացնել չես կարող։ Ազգիս պատվազրկումը մարսել չես կարող։ Անհետ կորած տղաների ճակատագիրը տակով անել չես կարող։ Համաժողովրդական դատից պլստալ չես կարող։

Դու այլեւս գոյություն չունես։

Կա միայն մեր երկրի հաշվին ձգձգվող քո քաղաքական հոգեվարքը։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։