500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի 2020 թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ,  դրանցից 251–ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։