Հայ Ազգի և պետականության կործանումը

«Հայ ազգի կործանումը» խորագրով ներկայացման բեմադրող ռեժիսորը, գլխավոր պրոդյուսերները, Նիկոլը և նրա խամաճիկները սկսել են խաղալ վերջին գործողությունը:  Սկսվել է այսպես կոչված Հայաստանը վրացական ուղղով տանելու փորձը:  Էկոնոմիկայի նոր նախարարը հայտարարեց, որ ժամանակն է տնտեսական համագործակցություն սկսել  հարևանների հետ, շրջանառության մեջ դնելով նոզ թեզեր և օրակարգ բերելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերության հարցը:  Նիկոլն ու իրա իշխանական ժեխը հստակ պատկերացնում են այդ սխեման և  հաստատուն քայլերով գնում են այն իրականացնելու ուղղությամբ (ակամայից հիշեցի թուրքականացված Բաթում քաղաքը):

Ակնհայտ է, որ Նիկոլի պետություն կառավարելու գործընթացը մոլուցքի է վերածվել և խելագառության է հասել, ուստի նրա համար նշանակություն չունի քրիստոնեական Հայաստան ղեկավարել, թե՛ թուրքական վիլայեթ։

Հիշեցնեմ.

Նիկոլի կառավարման առաջին իսկ օրվանից, տեսնելով նրա հետևողական քայլերը՝ Արցախյան հերոսների և բարձր սպայական կազմի արժեզրկումը , հետո հարձակումը հայ առաքելական եկեղեցու, մշակույթի և հայ ավանդական ընտանիքի վրա, ես`ընկերներիս հետ միասին, բազմիցս գրել ու բարձրաձայնել եմ, որ  այսպես կոչված «նիկոլ» պրոյեկտը ունի մի գերագույն նպատակ՝ Արցախ հանձնելը, որին շատ-շատերը թերահավատորեն են մոտեցել։ Փաստացի ունենք այն, ինչ ունենք. Արցախը հանձնված է:

Հիմա էլ զգուշացնում եմ. իշխանությունը զավթած Նիկոլն ու իրա թուրք-սելջուկները սկսել են Հայաստանի վաճառքը։

Ասում են, իրական ճշմարտությունը միշտ էլ անհավանական է …, դուք է՞լ եք դեռ կարծում, որ դա անհավանական է։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից