Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան

Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին:

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- գրել է Մուսինյանը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ էր ներկայացրել պատերազմի օրերին Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի կողմից Մոսկվա մեկնելու ցանկության հետ կապված: