Ոստիկանությունը հերքում է լուրը, թե վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված տեղեկությունների հետ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել։

«ԶԼՄ-ներում և սոցցանցում տեղեկություն է տարածվել, թե, իբր ՀՀ վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:

Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։