Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի. Փաստացի, սա ևս հերթական կեղծիքն էր

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի։
Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրման մասին, դրանից մեկ օր անց Տեր Հովհաննեսը հայտնեց, թե իրեն զանգել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունայնը՝ պահանջելով ձեռք չտալ ոչ մի խաչքարի, չհանել ոչ մի խաչքար։ «Դադիվանքը մերն է, ոչ մեկին չենք տալու, ու մերն էլ մնալու է»,-Տեր Հովհաննեսի խոսքով՝ ասել էր Արցախի նախագահը։
Փաստացի, սա ևս հերթական կեղծիքն էր։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին։