Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվով հարված քաղաքացին ազատ է արձակվել

Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվով հարված քաղաքացին ազատ է արձակվել: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ կերպ իր անհամաձայնությունն է հայտնել «հող հանձնած դավաճան» Նիկոլ Փաշինյանին և պահանջում է, որ նա օր առաջ հեռանա:

Ավելի վաղ Mediaport թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային , նրան տարել են ոստիկանություն: