Եթե մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվել և դրա համար սահմանների հարցում զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման խնդրի մասին։

Ըստ նրա՝ քթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվել և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք։

Ըստ Արա Զոհրաբյանի՝ չպետք է մոռանալ նաև այն, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տա, որ պատերազմը վերսկսվի։

«Չմոռանանք մի կարևոր հանգամանք, որ ռուսական խաղաղապահ զորքերը գտնվում են այլևս Արցախում և նման դեպքում, կարծում եմ, թույլ չեն տա պատերազմի վերսկսումը, եթե մեր պահանջներն արդարացի են և հիմնավոր»,– ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։