Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց․Այդպես չի լինում․ Միքայել Մելքումյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր աչքովս ընկավ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գրառումն ու երկար բացատրությունն առ այն, որ անցած երկուսուկես տարիների ընթացքում և դրանից առաջ էլ հնարավոր չէր որևէ բան փրկել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Եթե այդպես է, ուրեմն դու ընդունում ես, որ մեր երկրի թիվ մեկ պետական ազգային հարցում դու որևէ ազդեցություն չունեիր, և ապա այդ հարցի մասին խոսելով ժողովրդի հետ՝ հրաժարական տայիր: Կգային մարդիկ, որոնք կարող էին ունենալ ազդեցություն:

Հիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերը: Դա ակնհայտ է:

Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց:

Այդպես չի լինում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջից։