Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում ու իրենից դուրս անամոթաբար մեղավորներ կարգում․ Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Միքայել Մինասյանի հրապարակմամբ և գրել․

«Պատերազմի ժամանակ երկրի ղեկավարը ընդամենը ԵՐԿՈՒ ֆունկցիա ունի.

Ճիշտ գնահատել ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակն ու անհրաժեշտ որոշումներ կայացնել:

Ապահովել երկրի ու նրա դաշնակիցների հնարավոր բոլոր ռեսուրսների արդյունավետ համատեղումը` զորահավաքային, սպառազինություն, հետախուզական, ֆինանսական, տնտեսական և այլն, ի սպաս դնելու այն Գլխավոր Շտաբի ենթակայությանը` հաղթելու պատերազմում:

Իր այս երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում ու իրենից դուրս անամոթաբար մեղավորներ կարգում` ապավինելով մեր հանրության վատ տեղեկացված շերտերի չիմացությանն ու անգիտությանը: Սա աներևակայելի ցինիզմ է: Սա շարունակվող արնահոսություն է:

Հ.Գ. Իսկ դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող մեկը մյուսից սկանդալային փաստաթղթերը անխուսափելիորեն կազմելու են սպասվող «Դադիվանքի դատավարության» առանցքը»: