Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն։