Մեր եկեղեցականները Դադիվանքում են

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնում է, որ մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։