Ադրբեջանի 4 քաղաքացիական անձինք հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի 4 քաղաքացիական անձինք, անտեսելով Ֆիզուլիի շրջանի Ղորղան (Qorqan) և Ներքին Սեյիդահմադլու (Aşağı Seyidəhmədli) գյուղերի միջև ականապատ դաշտի մասին հուշող ցուցանակը, ավտոմեքենայով շարունակել են ճանապարհը և հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել։