Հողերի հանձնման համար ժամկետ նշվում է, բայց մարդկային կյանքերի փրկելու և վերադարձի համար ոչ մի ժամկետ և պայման չկա

Ես ափսոսում եմ, որ գերիների վերադարձի մասով պետական մակարդակով ոչինչ չձեռնարկվեց։ Տխրահռչակ փաստաթղթում ընդամնենը մեկ բառ էր պետք ավելացնել՝ գերիների վերադարձի և փոխանակումից հետո սկսել հողերը հանձնելու գործընթացը։

Հողերի հանձնման համար ժամկետ նշվում է, բայց մարդկային կյանքերի փրկելու և վերադարձի համար ոչ մի ժամկետ և պայման չկա․․․ Հիշեցնեմ, որ տեքստի վրա աշխատել են Հայաստանից և ժամանակ ունեցել են աշխատելու համար․․․ Սա անգրագիտություն է, թե՞ միտումնավորություն․․․

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։