ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ-ի կայքէջը,  տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հանդիպման օրակարգում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:

Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա: