Մարդիկ, որոնք միտումնավոր կիսում են հայերին՝ ըստ ծննադավայրի, չեմ բացառում, որ դրանք ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալներ են

Ատելության,պառակտման  անբարոյական և թուրքամետ  գրոհ է սոցիալական ցանցերում արցախցիների հանդեպ։ Արդեն որերորդ անգամ աչքովս ընկնում են հիմար գրառումներ, որտեղ, օրինակ, ինչ-որ ազգադավ ստահակներ  մեղադրում են արցախցիներին,  թե ինչու են վերջիններս ջերմ ընդունում ռուս խաղաղապահներին, և այս կարգի լիքը հիմար բաներ։

Ուրեմն ֆիքսենք հստակ` այն մարդիկ, որոնք միտումնավոր բացասական առումով կիսում են հայերին ծննդավայրի առումով, իրենք միանշանակ թուրքական հակահայկական քաղաքականության ջատագովներ են, և ես չեմ բացառում , որ դրանք ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալներ են։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից