Թրամփը հերքում է Իրանի վրա ԱՄՆ հարձակումը

Չնայած Թրամփի հերքումներին, Իսրայելը պատրաստվում է Իրանի վրա ԱՄՆ հնարավոր հարվածին՝ հայտնում է Fox News-ը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Դոնալդ Թրամփը և Մայք Պոմպեոն հերքել են տեղեկատվությունը վերահաս հարվածների մասին, սակայն ԱՄՆ-ը միաժամանակ զգալիորեն մեծացրել է ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում ՝ տարածաշրջան ուղարկելով B-52 ռմբակոծիչներ: Բացի այդ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերը ներկայում գտնվում է Մերձավոր Արևելքում: Շատերի համար Իրանի դեմ ԱՄՆ կանխարգելիչ հարվածը նոր վարչակազմի իշխանության գալուց երկու ամիս առաջ չափազանց անհավանական և տարօրինակ կարող է թվալ: Բայց Fox News-ի թղթակիցը հայտնում է, որ այնուամենայնիվ, երկու շաբաթ առաջ տեղեկություններ են ստացվել, թե նախագահ Թրամփը խնդրել է դիտարկել Իրանին հարվածներ հասցնելու տարբերակները: