Թեհրանում սպանել են միջուկային գիտնականի

Ըստ որոշ լրատվական աղբյուրների, ուրբաթ օրը Թեհրանի շրջակայքում սպանվել է իրանցի միջուկային գիտնական: Այս մասին հայտնում է Parstoday.com-ը։

Լրատվական աղբյուրի համաձայն,  գիտնականի թիկնազորի հետ զինված բախման ընթացքում, անհայտ անձինք սպանել են վերջինիս:

Դեպքի կապակցությամբ և ահաբեկիչների ինքնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ: