Գեներալի ուսադիրներդ հանի, հերոսի կոչումդ էլ թաղի Եռաբլուրում (տեսանյութ)

Գեներալի ուսադիրներդ հանի, հերոսի կոչումդ էլ թաղի Եռաբլուրում.

Չմոռանաս Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտես

Էս մարդը, ով Արցախի հերոս է՝ գեներալ Տիրան Խաչատրյանը, երեկ, երբ ստիպված էին վերջապես խոստովանել, որ թուրքը մտել է Սոթք ու պահանջում է, որ էլի տարածք զիջենք, գեներալի ուսադիրներ կրող ահա էս մարդը հայտարարել է, թե հայկական կողմը ոչ մի լծակ չի ունեցել ազդելու Սոթքի հանքի տարածք թշնամու զորքի ներխուժման վրա՝ ընդգծելով, որ մեր զինված ուժերը ընդգրկված չեն եղել խնդրի կարգավորման գործում:

Էս գեներալը նաև ասել է, որ հայկական կողմին ներկայացվել է տարածքը լքելու պահանջ, որը բավարարվել է, իսկ ռուսներն ու ադրբեջանցիները հանքի հետ կապված տևական ժամանակ բանակցություններ են վարել, որի արդյունքների մասին հայկական կողմը տեղեկություն չունի: «հիմա էսպես է ստացվել»,-հանգիստ ասել է էս գեներալը:

Տե՛ս ժեխ, ոնց են քո անուղեղ թույլտվությամբ մաս-մաս տանում արդեն Հայաստանը, իսկ քո գլխավոր-գերագույն պարտվածին անգամ չեն թողնում քարտեզագծմանն ու սահմանազատմանը մասնակցի։

Ատում եմ քեզ՝ ԺԵԽ

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից