ԼՂ-ում իրավիճակը կայունանում է. Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է կայունանալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է` վերջին շաբաթում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման և ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքների դրսևորումներ չեն արձանագրվել:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող հարցերի ամբողջ շրջանակը ՌԴ ղեկավարության ուշադրության առանցքում է: