Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: