Պատերազմը սկսվեց վերելակի հանդիպումից ուղիղ 2 տարի անց. հենց այն երկու տարին, որ Նիկոլը խնդրել էր ներսում հարցեր լուծելու համար

Լավ, մի բան էլ գրեմ ու քնեմ, եթե ստացվի։ Սա իմ պատկերացումն է, որում գրեթե 99% վստահ եմ.

Նիկոլի վերելակային հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին։ Պատերազմը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Ասեմ ավելին, այն պետք է սկսվեր ամսի 28-ին, բայց ազերիները` վերծանելով բազմաթիվ զանգեր, ստացան տեղեկություն, որ Արցախում համատարած քննարկում են հնարավոր սկսվող պատերազմը և որոշեցին մեկ օր շուտ սկսել, որպեսզի հանկարցակի բերեն հայերին։ Այսինքն պատերազմը սկսվեց վերելակի հանդիպումից ուղիղ 2 տարի անց։

Հենց այն երկու տարին, որ Նիկոլը խնդրել էր ներսում հարցեր լուծելու համար։ Հենց այն երկու տարին, որոնք պետք էին Նիկոլի տերերին, Հայաստանի ու Արցախի հասարակությունները սևերի և սպիտակների բաժանելու համար։ Հենց այն երկու տարին, որը պետք էր բանակը և սպայական կազմը կազմալուծելու համար։ Հենց այն երկու տարին, որը պետք էր անիմաստ սպառազինություն գնելու համար։

Իսկ մնացածի մասին դատողություններ արեք ինքներդ…

Ոչ, ինքը գիժ չէ, ինքը տհաս չէ… Ինքը` ազգի ԴԱՎԱՃԱՆ Է…

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից