Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին․խոսնակ

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակը։

«Այսօր եւ վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված եւ անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»,- հայտնում է խոսնակը։