Թուրքական պետության օրակարգում կան «նանսենյան անձնագրերը» և դրա հետ կապված պրոցեսները․Էլբակյան

ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ

  • Ազգային նպատակ ունեցող պետություններն առանձնանում են ռազմավարական պլանավորմամբ։ Օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում կա Հայաստան պետության ոչնչացումը, և նրանք հետևողականորեն քայլում են այդ ուղղությամբ։
  • Մտե՛ք թուրքական վիզա ստանալու կայքը (https://www.evisa.gov.tr/en/apply/) և անձնագրերի տեսակների մեջ, ի շարս սովորական, դիվանագիտական և այլ անձնագրերի, կհանդիպեք նաև Nansen passport («նանսենյան անձնագիր») տարբերակին։ Չիմացողների համար ասեմ, որ դրանք այն անձնագրերն էին, որ հայոց ցեղասպանությունից հետո տրվում էին աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած հայ գաղթականներին։ Թուրքական պետության օրակարգում կան «նանսենյան անձնագրերը» և դրա հետ կապված պրոցեսները…
  • Իսկ մեզանում դեռ կան «Ղարաբաղը տվեցինք, պրծանք», «թուրքի հետ սահմանը բացենք, առևտուր անենք» երազողները։

Ամեն ինչ շատ օրինաչափ է։ Ազգային նպատակ ունեցող ազգերը միշտ էլ հաղթելու են «օրվա մի փոր հացով յոլա գնացող» ազգերին։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։