Ռուս զինծառայողը մահացած է գտնվել Գյումրիում․ Sputnik-Արմենիա

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողը մահացած է գտնվել,  Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ռուս զինծառայողի առանց կյանքի նշանների մարմինը գտել է ծառայակիցը։

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ըստ քրեական նորությունների shamshyan.com կայքի՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։