Լուրեր են տարածվում, որ Սյունիքում էլ տարածքային ճշգրտումներ են կատարվել․ Դիլբարյան

Սոթքի ադրբեջանառուսական բաժանումներից պաշտոնական ոչինչ չիմացած՝ հիմա էլ լուրեր են տարածվում, որ Սյունիքում էլ տարածքային ճշգրտումներ են կատարվել, Բերձորից տագնապալի լուրեր են գալիս, վաղը սպասենք ադրբեջանական հերթական տարածքային զավթման, ռուսական քարտեզի՝ Փաշինյանի կառավարության լուռ համաձայնությամբ, որը ռազմական դրությունը պահպանում է, որ հանկարծ Հայաստանը չկարողանա որևէ քայլ անել իրեն պաշտպանելու՝ բոլոր ոստիկաններն արդեն կոչված են պաշտպանելու Փաշինյանին, մնացյալն այլևս կարևոր չէ կարգախոսով:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից։