Դուք երդվել եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն, այլ ոչ որևէ իշխանության, առավել ևս պարոն ոչ-ոքին․ ապրիլյանի մասնակիցը՝ սպաներին

Իմ կողմից շատ հարգված զինվորականներ,

Պարոնայք գեներալներ, սպաներ,

Խիստ ծանր ժամանակաշրջան ենք թեւակոխում, ապրում…

Փաստացի մենք չունենք պետական կառավարման համակարգ, քաղաքացիական իշխանությունը իմոնտեցիայի հերթական ֆազան է ապրում։ Վարչապետաց խոսնակը, ՊՆ հերքում են հակառակորդի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք, համայնքի ղեկավարը բանակցում է հակառակորդի ԶՈւ սպայի հետ։ Հակառակորդը ցանկություն չունի հայկական կողմի հետ բանակցելու՝ մատնանշում է արջերի գոյությունը եւ այլն։

Պարոնայք գեներալներ, սպաներ,

Դուք երդվել եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն, այլ ոչ որեւէ իշխանության, առավել եւս պարոն ոչ֊ոքին։ Խնդրում եմ խոսեք եւ գործեք՝ պաշտպանեք ՀՀ սուվերեն սահմանը, ՀՀ քաղաքացուն, կատարեք Սահմանադրությամբ վերապահված ձեր գործառույթները։

P.S. Ցանկացած անօրինական եւ ոչ իրավաչափ հրամանները չեն կատարվում ենթակայի կողմից։

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։