Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի լրացուցիչ խմբավորումը

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խումբ է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն աջակցություն տրամադրելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղում գործող օպերատիվ շտաբից:

«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի լրացուցիչ, ամփոփ խմբավորումը, որը կազմված է Նոգինսկի և Տուլսկի հատուկ կենտրոնների և Лидер կենտրոնի փրկարարներից: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներն ու էներգետիկայի նախարարության մասնագետները»,- հայտնել է օպերատիվ խմբի ներկայացուցիչը: