Քիչ առաջ ինձ զանգեցին Սոթքի աշխատակիցներ և ասին, որ սարսափի մեջ են (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եղավ ելույթով, որի ընթացքում նշեց. «Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված դավաճանական համաձայնագրից հետո, երբ որ ֆիքսվեցին սահմանները, երբ որ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին, այսօր 80 հոգով ազերի զինյալները կոտրել են կողպեքը: Քիչ առաջ ինձ զանգեցին Սոթքի աշխատակիցներ և ասացին, որ սարսափի մեջ են և այս պահին փորձում են իջեցնել տեխնիկան և փորձում ենք մարդկանց անվտանգ տեղափոխել: Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում