Վրաստանը նոր սահմանափակումներ կսահմանի

Վրաստանը կորոնավիրուսի արագ տարածումը կանխելու նպատակով նոյեմբերի 28-ից ամբողջ երկրի մասշտաբով նոր սահմանափակումներ կսահմանի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնավորապես՝ կդադարեցվի ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առևտրի կենտրոնների, շուկաների և ֆիթնես ակումբների աշխատանքը: Այդ մասին ասված է Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ որոշում է կայացվել խստացնել տեղային սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 118 690 դեպք, որոնցից 1 124-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 98 781 մարդ։